Բելառուսում Լուկաշենկոյի դեմ հերթական ցույցերի ընթացքում շուրջ 300 մարդ է ձերբակալվել |azatutyun.am|
14:33 - 07 դեկտեմբերի, 2020

Բելառուսում Լուկաշենկոյի դեմ հերթական ցույցերի ընթացքում շուրջ 300 մարդ է ձերբակալվել |azatutyun.am|

azatutyun.am: Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով Բելառուսում կիրակի օրը տեղի ունեցած հերթական բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 300 մարդ։

Իրավապաշտպանների տվյալներով՝ բերման ենթարկվածների մեծ մասը Մինսկից են, նրանց թվում կան նաև անչափահասներ:

Բելառուսում ցույցերը շարունակվում են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր, որոնց պաշտոնական արդյունքներով՝ վեցերորդ անգամ հաղթել է 25 տարի երկիրն առաջնորդող Լուկաշենկոն:

Ընդդիմությունը, դիտորդներն ահազանգել են համատարած կեղծիքների ու ճնշումների մասին, արևմտյան երկրները, այդ թվում` Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, նույնպես չեն ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել