ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Ախուրյանի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
17:05 - 07 դեկտեմբերի, 2020

ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Ախուրյանի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Ախուրյանի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիս-Կապան և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել