«Գործարանային» կայարանում իրականացվում է ակցիա. մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարված է |news.am|
14:39 - 08 դեկտեմբերի, 2020

«Գործարանային» կայարանում իրականացվում է ակցիա. մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարված է |news.am|

news.am: Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը։ Այս մասին ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։

«Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում այս պահին իրականացվում է ակցիա։ Մի խումբ քաղաքացիներ գնացքների դռների արանքում կանգնել են եւ չեն թողնում, որպեսզի գնացքը առաջ շարժվի, այդ իսկ պատճառով էլ խաթարվել է ամբողջ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։ Դեռ տեղեկություն չունենք, թե երբ կվերականգնվեն աշխատանքները»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ մոտ 30 րոպե է՝ ինչ Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում անհնազանդության ակցիաներ են արվում։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի տարբեր փողոցներում քաղաքացիները ակցիաներ են անում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել