Եղիազար Վարդանյանը՝ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր |azatutyun.am|
12:04 - 10 դեկտեմբերի, 2020

Եղիազար Վարդանյանը՝ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր |azatutyun.am|

azatutyun.am: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսրանի ռեկտոր է ընտրվել Եղիազար Վարդանյանը։ Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց ռեկտորի ընտրության արդյունքները։

Հիմնական զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան ասաց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին։ Վարդանյանն ընտրվել է փակ գաղտնի քվեարկությամբ։

Վարդանյանը 2019 թվականի դեկտեմբերից ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ զբաղեցրել է պրոռեկտորի պաշտոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել