ՀՀ-ում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ դրանք կեղծել են. Սիմոնյան |armtimes.com|
17:09 - 10 դեկտեմբերի, 2020

ՀՀ-ում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ դրանք կեղծել են. Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ կեղծել են այդ ընտրությունները։ «Այն մարդիկ, որոնք մարդկանց ցուցակներով և գազելներով բերել են, ու դա էլ է եղել նաև պատճառ, որ մենք պատերազմը ձախողել ենք։ Թեպետ, ճիշտ է, հասկանալի է, որ Թուրքիայի դեմ պատերազմելը այդքան էլ հեշտ բան չէ, բայց, այնուամենայնիվ, մեր մեղքը 2.5 տարվա մեջ չէ, մեր մեղքը երեկվա մեջ չէ, մեր մեղքը վերջին 30 տարվա մեջ է»։

Անդրադառնալով արտահերթ խոհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցին՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատեց, որ չի բացառում դրանց անցկացումը։

Խոսելով ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին, ըստ որի՝ ժողովուրդը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների՝ Սիմոնյանը նշեց․ «Ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդը ընտրության պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Կարող է Էդմոն Մարուքյանը պետք է որոշի, կամ կարող է որևիցե մեկը պետք է որոշի, ո՞նց է ընդհանրապես մարդկությունը այդ հարցին պատասխան տալիս․ արտահերթ կամ հերթական ընտրություններով։ Ի վերջո, մարդ, որը ո՛չ կուսակցություն, ո՛չ վարկանիշ ունի, որի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Դաշնակցությունը։

Բոլորը մշտապես մեղադրվել են առնվազն ընտրակեղծարարության մեջ, իրենք որոշել են, որ ժողովուրդը պիտի որևիցե բանի հիմա չխառնվի։ Մի տարի դուք ոչ մեկդ որևիցե բանի մեջ չպիտի խառնվեք (դիմելով լրագրողներին), իրենք պետք է որոշեն, համակարգը վերականգնեն ընտրակեղծարարների, հարյուրապետերի և այդ ժամանակ նո՞ր տանեն ընտրության։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշելու, այն ժողովուրդը, որը ինձ չի ընտրելու, ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը գնա և ընտրության իրավունք ունենա, թեկուզ իրենց ընտրի: Դա է իմ առաքելությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել