Էնֆիաջյանն առաջարկում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար սահմանված պատիժները
20:04 - 10 դեկտեմբերի, 2020

Էնֆիաջյանն առաջարկում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար սահմանված պատիժները

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել և սահմանել ամենախիստ պատիժները պետական դավաճանության կամ լրտեսության համար: Վահե Էնֆիաջյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու և սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։

Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն»,- գրել է Էնֆիաջյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել