15 տարի ուղևորափոխադրում իրականացնող մեքենաների շահագործումը կերկարացվի մեկ տարով․ նոր նախագիծ |hetq.am|
15:47 - 11 դեկտեմբերի, 2020

15 տարի ուղևորափոխադրում իրականացնող մեքենաների շահագործումը կերկարացվի մեկ տարով․ նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է մարզային կանոնավոր փոխադրումներ իրականացնող, 15 տարի շահագործվող մեքենաների շահագործումը թույլատրել ևս մեկ տարի՝ ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարելու համար:

Որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարության փոխանցմամբ՝ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիներում ներկայումս շահագործվում են մեծ թվով միկրոավտոբուսներ, որոնք ենթակա են փոխարինման մինչև տարեվերջ, քանի որ լրանում է դրանց շահագործման 15 տարին:

«Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակը, հետպատերազմյան ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն փաստը, որ նոր երթուղային ցանցի մշակմամբ  երթուղիները սպասարկող ընկերությունների մրցույթներ չեն իրականացվում, իսկ երթուղիները մեծամասամբ տրված են ժամանակավոր սպասարկման, առաջարկվել է թույլատրել ևս մեկ տարի շարունակել այդ տրանսպորտային միջոցների շահագործումը կանոնավոր երթուղիներում՝ ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարելու համար»,-նախագծում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել