Երևանի քաղաքապետն այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ
20:07 - 11 դեկտեմբերի, 2020

Երևանի քաղաքապետն այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ:

«2019-ի ամռանը ստեղծված կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 51-ը կօգտագործվի ձնամաքրման աշխատանքների համար: Աղն ու ավազն արդեն պահեստավորված է:

Շատ եմ կարևորում, որ քաղաքն ունի աղբահանությամբ, սանմաքրմամբ ու ձնամաքրմամբ զբաղվող սեփական հիմնարկը՝ իր գույքով: Սա թույլ է տալիս տարաբնույթ ոչ ստանդարտ իրավիճակներում, գիշերային ժամերին կամ վատ եղանակային պայմաններում հրատապ լուծումներ տալ խնդիրներին, ինչը հաճախ հնարավոր չի լինում մասնավոր օպերատորի դեպքում:

Հիմնարկում տեխնիկական համալրումը շարունակվում է: Նիշը պահելու և անընդհատ բարձրացնելու ենք»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետը:

 

 

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել