Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը. Ռոմանոս Պետրոսյան

21:48 - 11/դեկտեմբերի/2020
Cover


INFOTAGS

Ռոմանոս Պետրոսյան


ՀՀ շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։ 2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտել նաև
  • Գուցե նա ցանկանում է հարցերը լուծել միայն «գողականով». Ռոմանոս Պետրոսյանը ԲՀԿ-ական պատգամավորի հարցով դիմելու է ԱԺ նախագահին |tert.am|
  • Անձամբ ինձ հարցաքննության հրավեր չի եղել. Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանում մեքենայի հրկիզման գործի մասին |tert.am|
  • Մարզպետը կոպտագույնս խախտում է օրենքը․ Նաիրա Զոհրաբյան [news.am]
  • Աբովյանցին պարտվեց քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին. Կոտայքի մարզպետ |24news.am|
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է եղել:

«Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը: Աշխատակիցներն ընտրվել են տարածաշրջանի բնակավայրերից մրցութային կարգով:

Նոր կազմավորված հատուկ ստորաբաժանումը դեկտեմբերի 14֊ից եռօրյա հերթափոխով 24 ժամ հսկողություն է իրականացնելու: Հսկողությանն է ծառայելու նաև Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից նախկինում նվիրաբերված երկու «Նիսան Պիկապ» մակնիշի ամենագնաց մեքենաները:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստրատեգիական կարևորության օբյեկտ է` տարածաշրջանային, սոցիալական, մասնավորապես՝ Արարատի մարզի սոցիալ֊տնտեսական իմաստով։ Շնորհակալություն հայտնեցի անտառ ՊՈԱԿ֊ի տնօրինությանը, ծառայության ղեկավարին, տնօրենին և փոխտնօրենին` նախագիծը կյանքի կոչելու համար և հույս հայտնեցի, որ ամենակարճ ժամկետներում արդյունավետ աշխատանքի ցուցանիշներ կգրանցվեն։
 
Կարևորեցի ՊՈԱԿ֊ի համատեղ աշխատանքը իրավապահ համակարգի, Տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների հետ։
«Հատուկ ստորաբաժանման կազմակերպումը առաջնահերթ խնդիր էր մեզ համար, քանի որ ունեինք շուրջօրյա արագ արձագանքման ծառայության կարիք»:

Առանձնակի շեշտեցի նաև նոր մշակույթ կրող աշխատակիցների համալրման կարևորությունը։ Քննարկվեց նաև 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպի մանրամասները` կապված Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ապօրինի որսի հետ։ ՊՈԱԿ֊ի տնօրեն Բորիս Բաղդասարյանը նշեց, որ ձեռք բերված փաստերով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Առկա է անհրաժեշտ համագործակցություն իրավապահ մարմնի և ՊՈԱԿ֊ի միջև։
 
Այսօր կարելի է խոսել որսագողության դեպքերի բացառման մասին, ինչը պայմանավորված է թե՛ հսկող, պահնորդական խմբի մեր աշխատկիցների անձնուրաց ծառայությամբ, և թե՛ ոլորտի իրավակարգավորումների կիրառմամբ»,- գրել է նա:

 

 

 


Պատճենել հղումը