Ռուսաստանն ընդլայնել Է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը |armenpress.am|
13:47 - 12 դեկտեմբերի, 2020

Ռուսաստանն ընդլայնել Է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 849 անուն պարունակող ցուցակը, որում ներգրավվածներն ընկնում են Ուկրաինայի դեմ անհատական պատժամիջոցների տակ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Այժմ ցանկում կա 849 ազգանուն, 2018-ի նոյեմբերի նախնական տարբերակում դրանք 322-ն էին:

Տվյալ որոշումը դեկտեմբերի 7-ին ստորագրել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից ՝ դեկտեմբերի 11-ին:

Սեպտեմբերին այդ ցուցակում է հայտնվել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել ռուսաստանցիների նկատմամբ Ուկրաինայի ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել