Դիտարկվել են Տավուշի մարզով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները
18:24 - 12 դեկտեմբերի, 2020

Դիտարկվել են Տավուշի մարզով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը և ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ հատված՝ հետևելու միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհը, Հաղարծին վանական համալիր տանող հատվածը, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար, Բերդ-Արծվաբերդ-Չինարի, Նորաշեն-Մովսես, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար և դեպի Վարագավանք տանող ճանապարհահատվածները:

Ճանապարհների սպասարկման և շահագործման աշխատանքների դիտարկման շրջանակում հանդիպումներ են կայացել համապատասխան տարածաշրջանները սպասարկող կապալառու կազմակերպությունների տնօրենների հետ, և ցուցումներ են տրվել ճանապարհների մաքրման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև գնահատվել են կապալառուների մեքենամեխանիզմների քանակը, աղի, ավազի կուտակված պաշարները։

Վերը նշված տարածքներում ճանապարհաշինարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, կատարում են ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել