azatutyun.am: Մինսկում ոստիկանները սկսել են բերման ենթարկել կիրակնօրյա ակցիաների մասնակիցներին։ Քաղաքի տարբեր շրջաններում մարդիկ կրկին փողոցներ են դուրս եկել` իրենց բողոքը հայտնելու կեղծված ընտրությունների և Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունը շարունակվելու դեմ։
Օգոստոսի 9-ից սկսած Բելառուսում բողոքի ակցիաները չեն դադարում, հատկապես կիրակի օրերին հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ։ Դեկտեմբերի 13-ին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել հավաքվող մարդկանց։
comment.count (0)