«Չի կարող դավաճան ղեկավարը պահել ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը»․ Գյումրիում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում  |tert.am|
13:06 - 14 դեկտեմբերի, 2020

«Չի կարող դավաճան ղեկավարը պահել ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը»․ Գյումրիում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում |tert.am|

tert.am: Գյումրիում քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մի խումբ քաղաքացիներ փակել էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցը՝ իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու համար:

«Չի կարող դավաճան ղեկավարը պահել ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ուստի նա պետք է հեռանա, որ այլ մարդ գա, որը կկարողանա բանակցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Մինսկի խմբի, թե՛ աշխարհի հետ, դա է պատճառը, որ մենք պահանջում ենք հրաժարական և առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց փողոց փակած քաղաքացիներից մեկը:

Որոշ ժամանակ անց ոստիկանները ճանապարհը բացելու պահանջ ներկայացրին՝ նշելով, որ այլապես նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված կարգով հարկադրանքի միջոցներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել