Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում երկար ժամանակ ջուր չի լինի
22:38 - 14 դեկտեմբերի, 2020

Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում երկար ժամանակ ջուր չի լինի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում իրականացվի ջրանջատում։ Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց 25 շենքի, 11 փողոց 2-րդ շենքի, 20 փողոց 3-րդ շենքի, Արզնի թռչնաֆաբրիկայի, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի, «Կոտայք» գարեջրի գործարանի ջրամատակարարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 15-ի ժամը 8.00-ից մինչև դեկտեմբերի 16-ի ժամը  8.00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- հայտնել են «Վեոլիա Ջուր»-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել