Թուրքը ինձ ի՞նչ է տալու, որ էն երեխեքը էնտեղ են. դիվերսանտներին Ադրբեջան վերադարձնելուց առաջ ԱՀ նախագահը լսել է Ցականյանների կարծիքը
 |1lurer.am|
19:25 - 15 դեկտեմբերի, 2020

Թուրքը ինձ ի՞նչ է տալու, որ էն երեխեքը էնտեղ են. դիվերսանտներին Ադրբեջան վերադարձնելուց առաջ ԱՀ նախագահը լսել է Ցականյանների կարծիքը |1lurer.am|

1lurer.am: «Բոլորը բոլորի դեմ» սկզբունքով գերիների փոխանակման ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել նաև 2014 թվականին Արցախի պետական սահմանը հատած, մի շարք հանցագործություններ կատարած, այդ թվում՝ Նոր Էրքեջ գյուղի 16-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին սպանած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին:

Սմբատ Ցականյանի ծնողներն այսօր հայտարարել են, որ դատապարտված դիվերսանտներին արտահանձնելուց առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լսել է նրանց կարծիքը, որից հետո միայն որոշում կայացրել:

Մեխակ Ցականյանը՝ սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի հայրը, ասել է.

«Փոխանակում են արել: Նրանց ծնողները թող հաշվեն, որ իմ երեխաներն են եղել, տարբերություն չկա՝ իրենց երեխաները, թե իմ երեխան: Թող իրենք իրենց երեխաներով ուրախանան և իմ երեխայի փոխարեն էլ մի զավակ ունենան: Թուրքը ինձ ի՞նչ է տալու, որ այն երեխաներն Ադրբեջանում լինեն: Թող այդ երեխաները գան ու շատանան, իրենց մայրերի մոտ լինեն, ամուսնանան և ընտանիք ունենան: Ես իմ ժողովրդին դա եմ ցանկանում, ուրիշ ոչ մի բան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել