Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Էդգար Առաքելյանը դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՇՄ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրին ՇՄՆ նշյալ բաժնից։
Հաղորդագրության մեջ նշված է. «ՇՄՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ՝ (+374) 94 76 86 24 , (+374) 11 818 557 և (+374) 11 818 559 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։
Նախարարության և նախարար Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մասին օպերատիվ տեղեկություններ կարող եք ստանալ նաև հետևյալ հղումներով.
ՇՄՆ պաշտոնական էջ՝ http://env.am/ (էլ հասցե՝ [email protected])
ՇՄՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/mnparmenia
ՇՄՆ նախարար Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/PetrosyanRomanos»։
«Գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման, բարձրաձայնված խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար պատրաստակամ եմ բաց, թափանցիկ և կառուցողական համագործակցության ինչպես լրատվության միջոցների, այնպես էլ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և անհատների հետ։ Մաղթում եմ համատեղ արդյունավետ աշխատանք»,-նշել է ՇՄՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը»։
comment.count (0)