ԱԱՏՄ-ն՝ ի գիտություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների
22:18 - 15 դեկտեմբերի, 2020

ԱԱՏՄ-ն՝ ի գիտություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջները, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ հարկ է 15-օրյա ժամկետում ԱԱՏՄ ներկայացնել մասնագիտական ռիսկի գործոնների ենթարկվող աշխատողների բուժզննության արդյունքները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն աշխատողները, որոնք աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն,

Օրենսգրքի 249-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության 2004 թ․ հուլիսի 15-ի N1089-Ն որոշմամբ  սահմանվել է «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը,

Որոշման N1 Հավելվածի 3-րդ կետի համաձայն` աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննությունն անցկացվում է բժշկական կազմակերպության կողմից,

Որոշման N1 Հավելվածի 8-րդ կետի համաձայն` նախնական և պարբերական բժշկական զննություն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրինությունն իր հրամանով ստեղծում է բժշկական զննություն անցկացնող հանձնաժողով, որոշում հանձնաժողովի աշխատանքի կարգը, պատասխանատվություն է կրում նրա աշխատանքի որակի համար, կազմակերպում է լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունների` անհրաժեշտ ծավալով և որակով կատարումը:

Տեսչական մարմինն իրականացնում է հսկողություն նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ:

Որոշման համաձայն` բժշկական կազմակերպությունը պարբերական բժշկական զննության ամփոփ արդյունքները եզրափակիչ ակտով 15-օրյա ժամկետում գրավոր ներկայացնում է կազմակերպություն և տեսչական մարմին։

Ելնելով վերոգրյալից և կարևորելով վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության հետ կապված աշխատանքի ընդունվող անձանց` հանձնարարվող աշխատանքներին նրանց առողջության համապատասխանության որոշման, այդ գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների առողջական վիճակի դինամիկ հսկողության, մասնագիտական հիվանդությունների կանխարգելման, դժբախտ պատահարների կանխման ու աշխատանքի անվտանգության հարցերը, Տեսչական մարմինն առաջարկում  է  լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունները կատարել անհրաժեշտ ծավալով ու որակով և եզրափակիչ ակտերը սահմանված ժամկետում ներկայացնել Տեսչական մարմին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել