ԱԱՏՄ ստուգայցը՝ Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում
18:24 - 18 դեկտեմբերի, 2020

ԱԱՏՄ ստուգայցը՝ Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքի մշակութային հաստատություններում:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Մատենադարանում, Երևանի թանգարաններում ու կինոթատրոններում որոշակի խախտումներ է արձանագրել:

Մասնավորապես՝ օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակվող աղբամանները բավարար քանակով չեն եղել, ախտահանիչները չեն ունեցել մակնշում, որոշ հաստատությունների սանհանգույցներում եղել են պտուտակավոր ծորակներ, որոնք չեն համապատասխանում համաճարակային պայմաններում սահմանված նորմերին, եղել են նաև գրանցամատյանների ու իրազեկման թերթիկների հետ կապված թերություններ:

ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին: Կինոթատրոնների և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով սահմանված են առանձին կանոններ, մասնավորապես. 

Մշակութային կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝ դիմակների,

ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը,

ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով,

հեռահար ջերմաչափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել