Զարեհ Սինանյանը հանդիպել է Արսեն Թորոսյանի հետ
19:41 - 18 դեկտեմբերի, 2020

Զարեհ Սինանյանը հանդիպել է Արսեն Թորոսյանի հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է аռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցությունը:
 
Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ է կատարվել նաև պրոթեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ:
 
Հանդիպման ընթացքում նախանշվել են առողջապահության բնագավառում Հայաստան-սփյուռք գործակցության նոր ուղղություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել