ԱՀ նախագահն աշխատակազմին է ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարին
19:51 - 18 դեկտեմբերի, 2020

ԱՀ նախագահն աշխատակազմին է ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 18-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հայկ Խանումյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության համար այս ծանր ժամանակներում շատ պատասխանատու նշանակում է կատարում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կկարողանա պատվով կատարել իր առջև դրված խնդիրները:

Նախագահ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Ժիրայր Միրզոյանին, ով առողջական խնդիրների պատճառով ներկա չէր հանդիպմանը:

«Հայկ Խանումյանի նշանակման մեջ քաղաքական որևէ ենթատեքստ չպետք է փնտրել: Մեր երկրի համար այս ճակատագրական փուլում առաջադրված խնդիրը եղած ներուժի միավորումն է և ստեղծված սոցիալ-տնտեսական հրատապ հարցերին արագ և արդյունավետ լուծումներ տալը: Այս իմաստով  տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործառույթները մեծ են, ուստի մեծ են նաև ակնկալինքներն ու սպասելիքները»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Հայկ Խանումյանը հավաստիացրել է, որ բոլոր ջանքները ներդրնելու է նախանշված ծրագրերը հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել