Կիևում ցույցի ժամանակ բախումներ են եղել. կան տասնյակ տուժածներ
 |1lurer.am|
20:02 - 19 դեկտեմբերի, 2020

Կիևում ցույցի ժամանակ բախումներ են եղել. կան տասնյակ տուժածներ |1lurer.am|

1lurer.am: Կիևում տեղի է ունեցել ձեռներեցների բողոքի ակցիա, որի ժամանակ բախումներ են եղել ակտիվիստների ու իրավապահների միջև: Ընդհարումների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 70 մարդ՝ փոխանցում է՝ РИА Новости-ն:

Կարանտինի դեմ բողոքի ցույցն անցկացվել է Գերագույն ռադայի շենքի մոտ: Ցուցարարների երթը սկսվել է խորհրդարանի շենքից և հասել մինչև նախագահական նստավայր, այնուհետև՝ Անկախության հրապարակ: Ոստիկանների հետ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակտիվիստները ցանկացել են մեծ վրան տեղադրել: Կարգուկանոն հաստատելու համար կիրառվել է արցունքաբեր գազ:

Ուկրաինայի կառավարությունը կարանտինային խիստ սահմանափակումներ է կիրառել հունվարի 8-24-ը, որը երկարաձգվել է մինչև փետրվարի 28-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել