Վրաստանում կորոնավիրուսի 1731 նոր դեպք է գրանցվել

 |aliq.ge|
13:30 - 20 դեկտեմբերի, 2020

Վրաստանում կորոնավիրուսի 1731 նոր դեպք է գրանցվել |aliq.ge|

aliq.ge: 

Դեկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1731 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 208 638 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4599 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 180 441 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 2094:

Կարանտինային գոտում է գտնվում 481 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 654 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1913 պացիենտ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել