Ընդդիմադիրները սպառնում են շրջափակել ՀՀ գլխավոր դատախազության ելքերն ու մուտքերը |1lurer.am|
18:05 - 21 դեկտեմբերի, 2020

Ընդդիմադիրները սպառնում են շրջափակել ՀՀ գլխավոր դատախազության ելքերն ու մուտքերը |1lurer.am|

1lurer.am: Ընդդիմադիր 17 կուսակցությունից «Մեկ Հայաստանի» ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր հայտարարել է, որ մինչև վաղը ժամը 12:00-ն ժամանակ են տալիս ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պետական դավաճանության հոդվածով գործ հարուցելու և վարչապետին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու համար։

Ղազինյանի խոսքով՝ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա ընդդիմադիրները կշրջափակեն դատախազության ելքերն ու մուտքերը։

«Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» արտահերթ նիստում այսօր Ղազինյանը նշել է, որ իրենք Հատուկ քննչական ծառայություն են ներկայացրել մի շարք հանգամանքներ, որոնք իրենց համոզմամբ՝ վկայում են պետական դավաճանության մասին։

Որպես օրինակ նա նշել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պատերազմից հետո արած հայտարարությունը, Շուշիի անկման փաստը, նաև ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները։

Ըստ Ղազինյանի՝ իրենց չի բավարարում այն փաստը, որ ՀՔԾ-ն գործ է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել