Խնդրում եմ հանգիստ եղեք, մեր սահմանները ամուր են մեր բանակով, մեր ժողովրդով. Տավուշի մարզպետ
19:22 - 21 դեկտեմբերի, 2020

Խնդրում եմ հանգիստ եղեք, մեր սահմանները ամուր են մեր բանակով, մեր ժողովրդով. Տավուշի մարզպետ

Սիրելի՛ տավուշցիներ, այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ՝ չհասկանալով, թե ինչքան վտանգներ կարող են լինել իրենց այս ինքնահաստատման հետևանքով։ Չեն մտածում այն հույզերի մասին, որ կարող է ունենալ սահմանում ապրող մարդը՝ կարդալով նման լրատվություն։
 
Սա անպատասխանատվության գագաթնակետ է։ Մեր իրավապահ համակարգը պարտավոր է խստագույն միջոցներ ձեռնարկել։
 
Սիրելի՛ ժողովուրդ, խնդրում եմ հանգիստ եղեք, մեր սահմանները ամուր են մեր բանակով, մեր ժողովրդով, մեր կամքով ու աշխատանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել