Պետդումայում կոչ են արել հնարավորինս շուտ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները միացնել ՌԴ-ին |tert.am|
11:21 - 22 դեկտեմբերի, 2020

Պետդումայում կոչ են արել հնարավորինս շուտ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները միացնել ՌԴ-ին |tert.am|

tert.am: ՌԴ պետդումայում նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները միացնել Ռուսաստանի Դաշնությանը՝ դրանք դարձնելով Ռոստովի մարզի մաս:

Ինչպես գրում է Южный Федеральный պարբերականը, համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը:

Ըստ պատգամավորի, Դոնբասի հանրապետությունները միացնելու գործընթացը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցում ՆԱՏՕ-ին:

Շերինը հիշեցրել է, որ Լուգանսկից և Դոնեցկից մինչև Ռոստով մեքենայով ընդամենը երկու ժամվա ճանապարհ է: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ մինչ ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվեն Ուկրաինայի տարածքում, ԴԺՀ-ն և ԼԺՀ-լինեն Ռուսաստանի կազմում:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել