Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին պետական դավաճանության վերաբերյալ |hetq.am|
15:56 - 22 դեկտեմբերի, 2020

Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին պետական դավաճանության վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազն ընդունել է Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով Դատախազության դիմաց հավաքված փաստաբաններից երեքին՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Արթուր Ղազինյանին և Արամ Վարդևանյանին:

Այսպես, ըստ փաստաբանների՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով փակուղի է մտցրել Ադրբեջանի հետ բանակցությունները,  նրա անմիջական հրահանգների արդյունքում ձեռք է բերվել այնպիսի զինտեխնիկա, որը սպասվելիք պատերազմում կիրառվել և բարձր օգտակար գործողության գործակից ունենալ չէր կարող:

Ըստ փաստաբանների՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դադարեցվել է լրահամալրումը, նա հրապարակային այնպիսի տեղեկություններ է հայտնել, որոնք հայտնելու իրավունք չուներ, հնարավորություն ունենալով՝ չի դադարեցրել պատերազմը, իսկ  նոյեմբերի 9-ին ստորագրել է մի հայտարարություն, որով վտանգի տակ է դրել պետականությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել