Բուհն ապաքաղաքական կառույց է․ Գյումրիի բուհերում գործադուլ և դասադուլ չի եղել |factor.am|
17:21 - 22 դեկտեմբերի, 2020

Բուհն ապաքաղաքական կառույց է․ Գյումրիի բուհերում գործադուլ և դասադուլ չի եղել |factor.am|

factor.am: Գյումրիի բուհերն այսօր շարունակել են աշխատել նորմալ աշխատանքային ռեժիմով, դասադուլ ու գործադուլ չի եղել։ Ուսուցումն իրականացվել է հեռավար տարբերակով, աշխատանքային պրոցեսը չի խաթարվել։ Այս մասին տեղեկացանք մի շարք բուհերից։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը նշեց, որ ոչ մի փոփոխություն բուհի աշխատանքային ռեժիմում չի եղել։

«Աշխատանքը բնականոն հունով շարունակվում է, դասերն առցանց են, իսկ վարչական մասի աշխատակիցները բուհում են։ Աշխատանքը նորմալ շարունակվում է, քանի որ բուհն ապաքաղաքական կառույց է»,- ասաց Լենա Հովհաննիսյանը։ Աշխատանքային պրոցեսը չի խաթարվել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Տնօրեն Աշոտ Պապոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դասադուլ կամ գործադուլ բուհում չի եղել։

«Նախ՝ ուսուցումն ընդհանրապես հեռավար է և որևէ ընդհատում ուսուցման պրոցեսի չունենք, իսկ դպրոցում առկա է՝ գալիս են։ Դասերը նորմալ ընթացել են, որևէ խնդիր չի եղել։ Վարչական մասի աշխատողները ևս նորմալ աշխատանքի հաճախում են, որևէ խնդիր չկա»,- ասաց Աշոտ Պապոյանը։

Նա նաև հավելեց՝ բուհերը չպետք է խառնել քաղաքականությանը։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել