ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Հայաստան-Իրան գազատարը
11:27 - 23 դեկտեմբերի, 2020

ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Հայաստան-Իրան գազատարը

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածված լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան» գազատարը:  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունը ստորև.

«Ի պատասխան  www.politik.am լրատվական կայքի  դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝  տեղեկացնում  ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ  Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատասխանում իրականությանը։ 

Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան:

Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել