Մարուքյանն առաջարկում է սփյուռքահայերի առնչությամբ սահմանադրական փոփոխություններ իրականացնել |armenpress.am|
13:41 - 23 դեկտեմբերի, 2020

Մարուքյանն առաջարկում է սփյուռքահայերի առնչությամբ սահմանադրական փոփոխություններ իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանում պետական բարձր պաշտոններում նշանակել սփյուռքահայերին: Այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք անհրաժեշտություն ունենք Հայաստանի դուռն ու պատուհանը բացելու մեր 7 միլիոնից ավելի սփյուռքահայերի համար, որոնք երկրորդ հայկական անձնագիրն ունենալով հանդերձ, այսօրվա Սահմանադրությամբ իրավունք չունեն նշանակվել, օրինակ` նախարար:  Մենք պետք է հնարավորություն տանք, որ սփյուռքի ներուժը ներգրավվի Հայաստանում պետական կառավարման գործընթացներին»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ եթե այդ հնարավորությունը չստեղծվի, հայաստանցիները միայնակ չեն կարողանա դիմակայել իրենց առջև առկա մարտահրավերներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել