Ստուգայցեր Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում. ԱԱՏՄ
15:37 - 24 դեկտեմբերի, 2020

Ստուգայցեր Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում. ԱԱՏՄ

Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում COVID-անվտանգության կանոնները մեծ մասամբ պահպանվում են` հաղորդում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ամփոփելով ստուգայցի արդյունքները Սյունիքի մարզում:

ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները նաև իրազեկման աշխատանք են տանում. փակցվում են իրազեկման թերթիկներ դեղերի շրջանառության վերահսկողության, դպրոցներում ու մանկապարտեզներում ջեռուցման նորմերի պահպանման ու համավարակը կանխելու վերաբերյալ։

Բոլոր նման դեպքերում ահազանգերով կարելի է դիմել ԱԱՏՄ թեժ գծին` 8107 հեռախոսահամարով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել