Իշխան Սաղաթելյանը կրկին հրավիրվել է հարցաքննության
13:14 - 25 դեկտեմբերի, 2020

Իշխան Սաղաթելյանը կրկին հրավիրվել է հարցաքննության

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր ժամը 14:00-ին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում:

«Հայրենիքի փրկության շարժման ընթացքը որևէ կերպ կասեցնել հնարավոր չէ, և այսպիսի խղճուկ քայլերն ընդամենը խոսում են այն մասին, որ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնող այս դավադիրների իշխանության վախճանը մոտենում է վերջնակետին»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել