Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը. ՏԿԵՆ
18:23 - 25 դեկտեմբերի, 2020

Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը. ՏԿԵՆ

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում գտնվող Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։

Եղվարդի տրանսպորտային հանգույցը կառուցվել է խորհրդային տարիներին և կառուցումից ի վեր չէր հիմնանորոգվել։ Այն գտնվում էր վթարային վիճակում. քայքայվել էր վերին շերտը, առաջացել էին անցքեր, ինչի հետևանքով ջրային հոսքերը կորոզիայի էին ենթարկել հեծանները։ Եղվարդի տրանսպորտային հանգույցը տրանսպորտային կարևորագույն ենթակառուցվածք է։

Հիմնանորոգումն իրականացրել է «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ն։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականին։ Ամբողջությամբ վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի միջանկյալ հենարանները, փոխվել են բոլոր հեծանները, բետոնե շերտը, կատարվել է ասֆալտապատում, տեղադրվել են անվտանգության տարրեր, արգելապատնեշներ, վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի բոլոր թևերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Բարձրացվել է նաև կամրջի սեյսմակայունությունը, մեծացվել է բեռնվածքը, կամուրջը համապատասխանեցվել է ժամանակակից չափանիշներին։

Շինարարները նշում են, որ նորոգումից հետո մեծացել է տրանսպորտային հանգույցով երթևեկության ինտենսիվությունը։

Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել