ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

 |armenpress.am|
20:36 - 25 դեկտեմբերի, 2020

ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները:

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը: Կողմերը մտքերի փոխանակություն են իրականացրել երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել