ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունենցել իր ռուս գործընկերոջ հետ
15:31 - 26 դեկտեմբերի, 2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունենցել իր ռուս գործընկերոջ հետ

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության դրույթների  կյանքի կոչմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր: Այս համատեքստոմ ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնահերթություն ընդգծել է հումանիտար հարցերի հասցեագրումը, մասնավորապես՝ տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծումը և վերջիններիս իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել