ՇՄ նախարարությունը ձեռնամուխ է եղել Սևանա լճից ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ցանցերի ոչնչացմանը
19:42 - 27 դեկտեմբերի, 2020

ՇՄ նախարարությունը ձեռնամուխ է եղել Սևանա լճից ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ցանցերի ոչնչացմանը

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան»ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին։ Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաեւ միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից ցանցերի դուրս բերման համար:

Երեկ ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 15 ցանց:

Ցանցերն առգավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել