Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|
13:37 - 29 դեկտեմբերի, 2020

Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|

pastinfo.am: Փաշինյանը հայտարարել էր, որ ուզում է հանդիպում, քանի որ մեր օրակարգում չունենք հիմա արտահերթ ընտրությունների գնալու որոշում, մենք պահանջել ենք նրանից հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոսիանելների կազմով,երկիրը կկայունացնենք, նոր կգնանք ընտրությունների: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր, երբ կառավարությունը նույնիսկ ԱԺ մտնելիս պատգամավորների անվտանգությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ է խոսել ընտրությունների մասին:

«Այն քաոտիկ վիճակը, որը կա, վտանգավոր է երկրի, պետականության համար:Այն, ինչ երեկ տեսանք ԱԺ-ում, կարող ենք տեսնել ամեն գյուղում, ամեն համայնքում և անվերահսկելի կլինի»,-ասաց Գորգիսյանը:

Պատասխանելով այն հարցին՝ կհանդիպեն արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ՝ պատգամավորը պատասխանեց.

«Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ»:

Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ եթե Փաշինյանը առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությւնը անցնցում փոխանցելու հարցը, ապա կհանդիպեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել