tert.am: Ուկրաինական պաշտոնական մամուլում հրապարակվել և ուժի մեջ է մտել Դոնբասի հատուկ կարգավիճակը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը երկարացնելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան երկարաձգել էր Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչից հետո օրենքը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այս օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից», - ասվում է օրենքի տեքստում, որը երեքշաբթի հրապարակվել է Գերագույն ռադայի «Ուկրաինայի ձայն» թերթում:

«Սույն օրենքով ժամանակավորապես ուժի մեջ մտնելու օրվանից, հաշվի առնելով Ուկրաինայի «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշակի տարածքներում իրավիճակի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման մասին» օրենքի դրույթները` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներդրվում է տեղական ինքնակառավարման հատուկ կարգ  Լուգանսկի և Դոնեցկի որոշ շրջաններում», - ասված է փաստաթղթի տեքստում: