Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահը
13:58 - 31 դեկտեմբերի, 2020

Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

«Լիահույս եմ, որ 2021 թվականին ականատես կլինենք մեր երկկողմ կապերի էլ ավելի ընդլայնմանը՝ մեր բարեկամության ու համագործակցության ոգուն համահունչ, որով նշանավորվել են մեր հարաբերությունները երկար տասնամյակներ ի վեր՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել