Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում ժամային փոփոխություններ չեն լինի
14:17 - 31 դեկտեմբերի, 2020

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում ժամային փոփոխություններ չեն լինի

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ աշխատանքներն իրականացվելու են բնականոն ռեժիմով:

«Սիրելի՛ քաղաքացիներ,
 
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով:
 
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ:
 
Աշխատանքները կսկսվեն ժ. 07:00-ից և կավարտվեն 23:00-ին»,- տեղեկանում ենք մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել