Արա Այվազյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել Արցախին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունը
15:25 - 31 դեկտեմբերի, 2020

Արա Այվազյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել Արցախին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունը

Դեկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Երկուստեք վերահաստվել է պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Նախարարներ Այվազյանը և Դենդիասը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ:

Անդրադառնալով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր է գնահատել Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը և Արցախի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել