«Համոզված եմ, որ մենք արդեն կարող ենք Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել և ստանալ Հայաստանի տարածքով». Ալիև
 |tert.am|
18:34 - 31 դեկտեմբերի, 2020

«Համոզված եմ, որ մենք արդեն կարող ենք Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել և ստանալ Հայաստանի տարածքով». Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Թուրքիայի հետ տրանսպորտային միջանցքի ձևավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դեկտեմբերի 31-ին ընդունելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած թուրքական ռազմական պատվիրակությանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ներկայումս մենք մեծապես կարևորում ենք Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորումը, և առաջին հրահանգներն արդեն տրված են»,-ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ադրբեջանական կողմը կսկսի երկաթգիծ կառուցել Հորադիզից (Ֆիզուլիի շրջան) դեպի Զանգելան՝ Հայաստանի հետ սահման:

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ կարելի է չսպասել երկաթուղային գծի շինարարության ավարտին և երկաթուղով փոխադրում իրականացնել մինչև Հորադիզ, իսկ այնտեղից՝ ծանր բեռնատարներով:

«Սա օրակարգի կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք արդեն Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել Հայաստանի և Նախիջևանի տարածքով և ապրանքներ ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է»,- նշել է Ադրբեջանի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել