Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում
12:19 - 03 հունվարի, 2021

Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում

 
Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Առնվազն մինչև հունվարի 8-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ "կարմիր" ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։

Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)։

Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- ասված է դեսպանի հրապարակման մեջ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել