Աշխատանքներ են տարվում ընտանիքների կեցության հարցը լուծելու ուղղությամբ. Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ
18:46 - 04 հունվարի, 2021

Աշխատանքներ են տարվում ընտանիքների կեցության հարցը լուծելու ուղղությամբ. Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ

Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ հունվարի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը այցելել են մարզի Շուռնուխ գյուղ:
 
«Ուշադրության կենտրոնում գյուղում ստեղծված իրավիճակն է ու հակառակ կողմին անցած 11 տների բնակիչների տեղավորման խնդիրը․ դրան ժամանակավոր լուծում տալու համար երեկ գյուղ տեղափոխվեց 2 տնակ (երեք սենյականոց), որը հատկացրել է «Վարարակն» ՓԲ ընկերության ղեկավարը: Բնակիչները տեղավորվել են նաև գյուղի չբնակեցված 4 տներում ու այլ տներում։
 
Միայն մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս բոլոր ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում, աշխատանքներ են տարվում նրանց կեցության հարցը լուծելու և ընտանիքներին ժամանակավորի փոխարեն հիմնական տներով ապահովելու ուղղությամբ, որի համար պետական հատկացում կլինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել