Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման դեպք է հայտնաբերվել   |tert.am|
19:06 - 04 հունվարի, 2021

Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման դեպք է հայտնաբերվել |tert.am|

tert.am: Վրաստանում բժիշկներն առաջին անգամ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամը, որը տարածվել է Մեծ Բրիտանիայից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից:

«Մենք երեք կասկածելի դեպք ենք ուսումնասիրել: Երկու դեպքում նոր շտամի գոյությունը չի հաստատվել, սակայն երրորդի պարագայում, որի փորձանմուշը վերցրել էինք դեկտեմբերին, հաստատվել է S գենի մուտացիան, որը բնորոշ է «բրիտանական» շտամին»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ վիրուսի նոր տեսակով վարակված անձը 50-անց տղամարդ է: Նրա վիճակը բավարար է: Նա գտնվում է մեկուսացման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել