Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու. մարզպետ
21:25 - 04 հունվարի, 2021

Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու. մարզպետ

Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը՝ կոչ անելով չհավատալ ստահոդ տեղեկություններին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։

Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը՝ այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։

Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։
 
Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից, և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանարպետությանը»,- ասված է հայտարարությունում: 
 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել