Երեկ Շուռնուխի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչները թողել են տները. այժմ բանակցություններ են, թե որ զորքը որտեղ է կանգնելու. Շուռնուխի վարչական ղեկավար |tert.am|
13:45 - 05 հունվարի, 2021

Երեկ Շուռնուխի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչները թողել են տները. այժմ բանակցություններ են, թե որ զորքը որտեղ է կանգնելու. Շուռնուխի վարչական ղեկավար |tert.am|

tert.am: Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչներն իրենց տները թողել, իրերից ինչ կարողացել, հավաքել են ու տեղափոխվել: Այս ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը:

«11 ընտանիք է, 12-րդ տունն էլ մնում էր ճանապարհի կողմում, այդ տան անդամներն էլ են դուրս եկել: Մեղվի փեթակները թողել են, ինչ հասցրել են, այն էլ վերցրել են: Հիմա ադրբեջանցիները տեղափոխություններ են անում, իրենց դրոշը դրված է: Իմ տունն էլ է մնացել Ադրբեջանին հանձնվող հատվածում, մեր ընտանիքը տեղավորվել է գյուղապետարանի շենքում, մի մասը՝ գյուղի ազատ տներում, մի մասը տեղափոխվել է Գորիս, Կապան, Երևան»,-ասաց Արշակյանը:

Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ադրբեջանական զորքերի միջև:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել