1lurer.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, որոնք պետք է պարզեին կորոնավիրուսի ծագումը, Չինաստան մուտք գործելու թույլտվություն չեն ստացել:

Նրանք պետք է ժամանեին Յուհան, որտեղ վիրուսը առաջին անգամ հայտնաբերվեց 2019-ի վերջին: Ենթադրվում է, որ այն ծագել է տեղական շուկայում: ԱՀԿ-ն ծրագրել է 10 մասնագետ ուղարկել Չինաստան՝ վիրուսի նմուշներ վերցնելու՝ պարզելու կորոնավիրուսի ծագումն ու կենդանուց մարդուն դրա փոխանցումը:

Դեկտեմբերին հայտարարվեց, որ այս աշխատանքը կսկսվի 2021 թվականի հունվարին: Երեքշաբթի թիմի առաջին երկու անդամները ուղևորվեցին Չինաստան, բայց նրանցից մեկին հետ ուղարկեցին, իսկ մյուսը դեռ երրորդ երկրում է, հաղորդում է Reuters-ը:

Կազմակերպության ղեկավար Տեդրոս Գեբրեյեսուսը շատ վրդովված է, որ Պեկինը չի հաստատել մասնագետների մուտքի թույլտվությունը: