Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունն ապահովում են ԱԱԾ սահմանապահ զորքերն ու ռուս խաղաղապահները
20:57 - 06 հունվարի, 2021

Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունն ապահովում են ԱԱԾ սահմանապահ զորքերն ու ռուս խաղաղապահները

Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: 

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։
 
Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել