Վրաստանում մեկ օրում վարակվել է 1612 մարդ, մահացել՝ 28-ը |1lurer.am|
12:07 - 07 հունվարի, 2021

Վրաստանում մեկ օրում վարակվել է 1612 մարդ, մահացել՝ 28-ը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1612 մարդ, մահացել է 28 հիվանդ: Այս մասին տեղեկացնում է StopCov պաշտոնական կայքը:

Համավարակի սկզբից մինչ օրս հարևան երկրում վարակվածների թիվը հասնում է 235491-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 419 մարդ: Ընդհանուր առմամբ, ապաքինվածների թիվը կազմում է 223695: Մահացության ընդհանուր ցուցանիշը 2694 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել