Պատգամավորը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու համար
16:21 - 08 հունվարի, 2021

Պատգամավորը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու համար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը տեղեկացրել է, որ քաղաքացիների խնդրանքով դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու համար:

Պատգամավորը հրապարակել է նաև նախարարի նամակը, որում մասնավորապես, ասված է, որ նախարարությունը հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, և համագործակցության միջոցով իրավիճակային լուծումներ են տրվում հարցերին: Բացի դրանից՝ այժմ քննարկման փուլում են «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշիչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման» և «ՀՀ ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովելու» կարգերի նախագծերը, որոնց հաստատումից հետո լուծում կտրվեն բարձրացված հարցերին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել